понедельник, 14 сентября 2015 г.

Թեստ. Ինչ է Ձեր մասին պատմում մեքենայի ղեկը բռնելու ձևը

Պարզվում է, այն, թե ինչպես է վարորդը բռնում ղեկը, կարող է բացահայտել նրա հոգեբանական հակումները: Այդպես են պնդում իտալացի մասնագետները, որոնք անցկացրել են համապատասխան հետազոտություն:
1. Հոգեբան: Ղեկը այսպես բռնում է պրակտիկ, ինքնավստահ, զգուշավոր անձնավորությունը:
Ավտոտեսուչ: Եթե վարորդը հոգնել է, ապա սա հանգստի դիրք է: Սակայն ղեկը չպետք է նրա ձեռքերի համար որպես հենարան ծառայի: Այդ դեպքում վարորդը չի կարողանան անմիջապես արձագանքել երթևեկության անակնկալ փոփոխությանը:

2. ՀոգեբանՁեռքերի դիրքը սովորական է անվստահ, վախկոտ, անհաստատուն վարորդի համար, ով չի կարողանում վերահասկել սեփական սթրեսները:
Ավտոտեսուչ: Սա իրական աղետ է: Ձեռքերի այսպիսի դիրքը գրեթե անհնար է դարձնում վթարային վիճակին արձագանքելը և մեծացնում է պատահարի հավանականությունը:  

3. Հոգեբան: Այսպես մեքենա է վարում իշխող, ոչ շատ բարյացակամ անձնավորությունը:
Ավտոտեսուչ: Այս դիրքը կարող է հանգեցնել կենտրոնացվածության կորստի, բացի այդ, ձեռքերը փակում են վարորդի տեսադաշտը: Մի խոսքով, այս դիրքը շատ վտանգավոր է:

4. Հոգեբան: Միանգամից երևում է, որ վարորդը կոկիկ և հետևողական է, սակայն հակված է վատատեսության և չափազանց կասկածամտության:
Ավտոտեսուչ: Այս դիրքը հոգնեցնում է մկանները և սահմանափակում է մեքենան կառավարելու հնարավորությունները:  

5. Հոգեբան: Ղեկը այդպես բռնում է հմուտ վարորդը, նա լի է էներգիայով, միշտ ուշադիր, հեռատես վարորդ է:
Ավտոտեսուչ: Ղեկը պետք է բռնել երկու ձեռքով, բայց ուշադիր և հստակ գործող վարորդը ինչ-որ վտանգի հանդիպելով, հավանաբար կկարողանա դիմակայել նրան:

6. Հոգեբան: Այս վարորդը խելամիտ է, բարի և անչափ զիջող:
Ավտոտեսուչ: Սա ևս մեկ շատ ազատ դիրք է, սակայն վտանգավոր է, խորհուրդ չի տրվում օգտագործել:

7. Հոգեբան: Այսպես մեքենան վարում է լավ կազմակեպված անձնավորությունը, ով վերհսկում է սեփական անվտանգությունը և ռիսկի չի դիմում:
Ավտոտեսուչ: Ղեկի վրա ձեռքերի դիրքը գրեթե ճիշտ է, պետք է միայն հիշել, որ հարկավոր է ղեկը բռնել վստահ, բայց թեթև:

воскресенье, 13 сентября 2015 г.

4 կախարդական հնարք Ձեր մարմնի հետ (լուսանկարներ)

4 կախարդական հնարք Ձեր մարմնի հետ (լուսանկարներ)

Mirfactov.com-ը առաջարկում է ձեր մարմնի հետ չորս պարզ հնարքներ անել: Դուք կզարմանաք, երբ ստիպեք մարդուն նստած տեղում պահել միայն մեկ մատով, ձեռքներն օդից թեթև լինեն, երկարացնեք ձեր քիթը և մոլորեցնեք գիտակցությանը՝ միաժամանակ հակառակ խնդիրներ կատարելով:
Հնարք 1: «Գրազ գանք, չեն կարողանա վեր կենալ»:
1.Նստեցրեք ձեր ընկերոջը աթոռին:
http://mirfactov.com/wp-content/uploads/21822-620x661.jpg

2. Խնդրեք նրան ձեռքերը կրծքին խաչել:
3

3. Ցուցամատով սեղմեք նրա ճակատին: